TOP նոր
» » » Ֆին պրոֆեսորը կխոսի System of a Down խմբի և ցեղասպանության մասին

Ֆին պրոֆեսորը կխոսի System of a Down խմբի և ցեղասպանության մասին

16-04-2015, 17:15 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Ֆին պրոֆեսորը կխոսի System of a Down խմբի և ցեղասպանության մասին
16 Ապրիլ 2015, 17:15 - NovostiNK
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում ապրիլի 17-ին` ժամը 18.00 տեղի կունենա հանդիպում ֆին պրոֆեսոր և վանական Սերաֆիմ Սեպալայի հետ: Ելույթի թեման է «Ցեղասպանության փիլիսոփայությունը System of a Down խմբի երգերում»:

Պրոֆեսոր Սեպալան կներկայացնի System of a Down խմբի երգերի տեքստերի իր ուսումնասիրությունը` մասնավորապես թե ինչպես են դրանք արտացոլում ցեղասպանության թեման և հայկական սփյուռքի ինքնությունը:

Նա կներկայացնի նաև իր նոր լույս տեսած գիրքը «Լռեցված ձայներ» վերնագրով, որը հայկական մշակույթի մասին է նախքան ցեղասպանությունը:

Սերաֆիմ Սեպալան աստվածաբանության պրոֆեսոր է Արևելյան Ֆինլանդիայի համալսարանում: Նա ֆիններեն լեզվով հայոց պատմության և հայ մշակույթի մասին մի քանի գրքերի հեղինակ է: Բազմիցս այցելելով Հայաստան` նա անվանում է Հայաստանը իր հոգու տունը:

Կազմակերպիչ` Ամերիկյան համալսարանի շրջանավարտների ակումբ (AUA Alumni Club)

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS