TOP նոր
» » » Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդանը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդանը

14-06-2015, 13:34 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
14 Հունիս 2015, 13:34 - NovostiNK
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդանը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդանը: Այն պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները համարվում են բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից մեկը: Տոնի առթիվ եկեղեցին հաստատել է շաբաթական պահք՝ երկուշաբթիից մինչև շաբաթ:

Բարեկենդան (բառացի՝ բարի կենդանություն, ուրախություն), գլխավոր շաբաթապասերին նախորդող շաբաթ օրը։ Եկեղեցին այդ օրը քահանայական դասին և հավատացյալ ժողովրդին արտոնում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Հայ եկեղեցում օրացույցում նշվում են մի շարք բարեկանդաններ. Բարեկենդան Վարդավառի պահոց, Բարեկենդան Աստվածածնի պահոց, Բարեկենդան ս. Խաչի պահոց, Բարեկենդան ս. Գրիգոր Լուսավորչի պահոց, Բարեկենդան Առաջավորաց պահոց, Բարեկենդան Եղիական պահոց ևն։ Հայ եկեղեցին առանձնակի ճոխությամբ նշում է հատկապես Բուն Բարեկենդանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS