
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2016 թվականի հունվար-աապրիլին ավելին է եղել, քան ժամանողներինը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, 2016թ-ի առաջին չորս ասմիներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 516 527 ուղևոր` 2015 թվականի նույն ժամանակահատվածի 492 879 ուղևորի համեմատ:
Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 245 398 մարդ` 2015 թվականի հունվար-ապրիլի 231 096-ի դիմաց: Ինչ վերաբերում է մեկնողներին, ապա չորս ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է 271 129 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9346-ով ավելի է:
Հունվար-ապրիլին «Զվարթնոց»-ով տեղափոխվել է մոտ 3962 տոննա բեռ, իսկ 2016թ-ին՝ 2543 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 2725 տոննա բեռ (2015թ-ին՝ 1504 տոննա), ներկրվել` 1237 տոննա բեռ (2015թ-ին՝ 1039 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար-ապրիլին կազմել է 2549` 2015թ-ի հունվարի-ապրիլի 2779-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է ժամանել 1793, մեկնել` 3623 մարդ: