TOP նոր
» » » Թթվածնի նոր բալոն օլիգարխների համար

Թթվածնի նոր բալոն օլիգարխների համար

20-11-2013, 17:11 Դիտումներ: Հասարակություն, Վերլուծական
20 Նոյեմբեր 2013, 17:11 - NovostiNK
Թթվածնի նոր բալոն օլիգարխների համարՀամաշխարհային բանկը Հայաստանին չորս տարվա համար առաջարկում է ավելի քան 872 միլիոն դոլարի ծրագիր, որի նպատակը տնտեսական աճ և աշխատատեղերի ստեղծում խթանելն է: Այս իրողությունը պետք է դիտարկել մի քանի հարթության վրա: Նախ՝ դրականի մասին:

Լավ է, որ Համաշխարհային բանկը Հայաստանին նման աջակցություն է ցուցաբերելու, ինչի կարիքը երկիրը շատ ունի: Լավ է նաև այն իմաստով, որ այդ աջակցությունը գոնե մի փոքր կդիվերսիֆիկացնի Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, թեև այստեղ շատ էական է, թե ինչպես են ծախսվելու այդ գումարները, ինչ ուղղությամբ: Եվ այստեղ պետք է խոսել նաև ռիսկերի մասին, քանի որ եթե այդ գումարները ընդամենը նոր շունչ են տալու օլիգարխիական իշխանությանն ու տնտեսությանը: Եթե լինելու են այդ իշխանության և տնտեսության համար թթվածնի նոր բալոն, իսկ որակական փոփոխություններ, տնտեսական բարեփոխումներ չեն իրականացվելու, ապա ըստ էության կստացվի, որ Համաշխարհային բանկը Հայաստանում սնուցում է ռուսական գերազդեցությունը, այսինքն՝ հովանավորում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

Այս դեպքում արդեն Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությունը ուղղակիորեն երկարաժամկետ առումով կաշխատի Հայաստանի դեմ: Եվ քանի որ, ըստ էության, սահուն անցում եղավ բացասական գործոններին, ապա հիշատակենք նաև ՀԲ և ընդհանրապես Հայաստանի ստացած վարկերի ճակատագրին ընդհանրապես:

Այս տեսանկյունից, Հայաստանի արտաքին պարտքը ըստ էության աճելու է ևս 800 միլիոն դոլարով, չորս տարվա ընթացքում: Իսկ ինչ է եղել այն գումարների հետ, որոնք վերցվել են նախկին տարիներին: Այսինքն՝ ինչ է եղել այն մոտ 4 միլիարդ դոլար արտաքին վարկի հետ, որ ստացել է Հայաստանը նախկինում, այդ թվում և ՀԲ-ից: Այդ վարկերը ծառայել են ընդամենը գոյություն քարշ տալու խնդիրը լուծելուն և Հայաստանում ոչ մի ինստիտուցիոնալ-համակիարգային, խորքային բեկում չեն ապահովել: Չեն ապահովել, որովհետև չեն կատարվել այն անհրաժեշտ բարեփոխումները, որոնք կբարձրացնեին Հայաստանում վարկային այդ միջոցների էֆեկտիվությունը:

Մեկ այլ՝ առանձին խոսակցության թեմա է պարզ գողությունը, այսինքն՝ թե ինչքանն է այդ գումարներից ուղղակիորեն գրպանվել: Այս մասով կոնկրետ ուսումնասիրություններ իհարկե չկան: Մի փոքր հիշարժան է ջրային վարկի ուսումնասիրման հայտնի պատմությունը, որը բացահայտեց մեծ ֆինանսական չարաշահումներ, և դրանից հետո այլևս վարկային պատմությունների ուսումնասիրություններ չկան, ու կարծեք թե այս մասով հետևողական, ինտենսիվ պահանջներ էլ իշխանությունների հանդեպ չկան:

Հետաքրքրականն այն է, որ նման պահանջներ չեն ներկայացնում նաև այն կառույցները, որոնք տալիս են այդ գումարները: Թեև իհարկե հասկանալի է, որ նրանք կարիք չունեն մտածելու, թե իրենց գումարները որտեղ և ինչպես են ծախսվում՝ իրենք տոկոսների և վերադարձի կամ այդ ամենի դիմաց որոշակի ազդեցության տերն են, իսկ կգողանան թե ոչ՝ արդեն նրանց չի հետաքրքրում: Ավելին՝ նրանք նույնիսկ կողջունեն գողությունը, այսինքն՝ անարդյունավետությունը, առնվազն լռելյայն, որովհետև ինչքան քիչ զարգանա Հայաստանը, այնքան ավելի շատ կարիք կունենա վարկերի, այնքան ավելի ֆինանսական կախվածություն կունենա միջազգային այդ կառույցներից: Թեև, ըստ էության, մեծ հաշվով պարզ է, որ նրանք չէ, որ պետք է գան ու անեն այն գործերը, որոնք պարտավոր է անել Հայաստանի իշխանությունը, և որոնք պարտավոր է վերահսկել Հայաստանի հասարակությունն ու լինել պահանջատեր:

Ի վերջո, նրանք գոնե տալիս են այդ գումարները, այսինքն՝ տալիս են զարգանալու հնարավորությունները, և ո՞վ է մեղավոր, որ այստեղ ոչ ոք չի ուզում զարգանալ, իսկ հասարակությունն էլ իներտ է այս առումով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS