
Նախօրեին մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը։
Հիշեցնենք, որ որդու զոհվելուց Քյալաշ Սլոյանն այցելել էր որդու զորամաս, նաև այն վայրը, որտեղ զոհվել էր Քյարամը, տուն բերել նրա իրերը:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։ Հենց նրա հայրը այդ օրը ՀՀ նախագահի նստավայրում ստացավ որդու պարգևը:
«Ուրախ եմ, որ երեխաս հերոս ճանաչվեց: 18 տարի պահել եմ, մտքովս չէր անցում, որ նման բան պիտի լինի: Ինքը խիստ էր: Ծառայելուց մեկ տարի հետո իմացա, որ լավ է ծառայում, շատ էին գովում: Գովասանագիր էին ուղարկում, լավ ծառայելու համար երեք անգամ արձակուրդ տվեցին: ... Մնացել էր երկու ամիս, որ գար»,-լրագրողներին ասել էր Քյալաշ Սլոյանը: