TOP նոր
» » » ԱԻՆ. Մարզերում պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ԱԻՆ. Մարզերում պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

22-11-2017, 13:12 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
22 Նոյեմբեր 2017, 13:12 - NovostiNK
ԱԻՆ. Մարզերում պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։

Ժամը 07:00-ի դրությամբ Արագածի, Ապարանի, Սևանի, Հրազդանի, Վանաձորի, Տաշիրի, Սպիտակի, Ստեփանավանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում են նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS