TOP նոր
» » » Պաշտպանության նախարարությունում ձմեռային զորակոչի հետ կապված բողոքները քննարկելու հանձնաժողով է ստեղծվել

Պաշտպանության նախարարությունում ձմեռային զորակոչի հետ կապված բողոքները քննարկելու հանձնաժողով է ստեղծվել

18-12-2017, 12:08 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Պաշտպանության նախարարությունում ձմեռային զորակոչի հետ կապված բողոքները քննարկելու հանձնաժողով է ստեղծվել

18 Դեկտեմբեր 2017, 12:08 - NovostiNK
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 20-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար զանգահարել 010 523482 հեռախոսահամարով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS