TOP նոր
» » » Վալերի Օսպիյանն աշխատանքից ազատել է Շարմազանովի եղբորը

Վալերի Օսպիյանն աշխատանքից ազատել է Շարմազանովի եղբորը

11-06-2018, 11:06 Դիտումներ: Հասարակություն, Իրավունք
11 Հունիս 2018, 11:06 - NovostiNK
Վալերի Օսպիյանն աշխատանքից ազատել է Շարմազանովի եղբորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանի հրամանով, աշխատանքից ազատվել է Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է: Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Շարմազանովի փոխարեն, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը՝ ազատվելով ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից:

Բացի այդ, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Իսկ Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:

Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS