TOP նոր
» » » Արման Սարգսյանն ուղերձ է հղել Գարնան և գեղեցկության տոնի առթիվ

Արման Սարգսյանն ուղերձ է հղել Գարնան և գեղեցկության տոնի առթիվ

7-03-2020, 13:35 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Արման Սարգսյանն ուղերձ է հղել Գարնան և գեղեցկության տոնի առթիվ

7 Մարտ 2020, 13:35 - NovostiNK
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ուղերձ է հղել Գարնան և գեղեցկության տոնի առթիվ: Արման Սարգսյանի ուղերձում ասվում է.

«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին՝ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:

Դուք, տղամարդկանց հավասար, արհեստավարժ նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական ու մարդկային պարտքը՝ ծառայել օրենքին ու քաղաքացուն, պահպանել օրինականությունն ու արդարությունը:
Սիրելի՛ կանայք, կոչմանն ու առաքելությանը անմնացորդ ծառայելու հետ՝ դուք ընտանիքի հիմնասյունն ու պահապանն եք, երեխաների դաստիարակության երաշխավորը, արժանապատիվ ապագայի հավատավորն ու արարողը:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք օրինակելի ճանապարհ են անցել և այսօր էլ երիտասարդ ոստիկաններին են փոխանցում իրենց փորձը, իրենց հավատարմությունը մեր գործին:
Շնորհավորանքներս եմ հղում Արցախի Հանրապետության մեր գործընկերուհիներին և մաղթում խաղաղ ծառայություն ու երջանկություն:

Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:
Շնորհավորում եմ բոլոր կանանց:

Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS