TOP նոր
» » » Նիկոլ Փաշինյանը հորդորում է այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ պահպանել սահմանափակումները

Նիկոլ Փաշինյանը հորդորում է այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ պահպանել սահմանափակումները

7-04-2020, 12:46 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
7 Ապրիլ 2020, 12:46 - NovostiNK
Նիկոլ Փաշինյանը հորդորում է այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ պահպանել սահմանափակումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հորդորում է այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ պահպանել սահմանափակումները, որ կառավարությունը լավ ցուցանիշների դեպքում կարողանա սահմանափակումների թուլացման մարտավորություն որդեգրել հաջորդ երկուշաբթի օրվանից: Փաշինյանն այս մասին նշեց իր ֆեյսբուքի ուղիղ եթերում:

Վարչապետը նաև նկատեց, որ ներկայիս ցուցանիշները կառավարությանը հուշում են, որ հնարավոր է՝ սահմանափակումների քաղաքականությունն արդյունավետ է: «Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ և լրջությամբ պահել սահմանափակումները, որպեսզի մենք կարողանանք երկուշաբթի օրվանից սկսել ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման բանի հնարավորություն տա»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ առկա է 1400 մահճակալ՝ նախատեսված կորոնավիրուսով վարակված պացիենտների համար, սակայն այս պահի դրությամբ փաստորեն դրանց կեսն է միայն զբաղված, ինչը նշանակում է, որ շատ լարված վիճակ չէ: Վարչապետը նաև նկատեց, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին:

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացումով դուրս գրված պացինտների թիվն ավելի է, քան արձանագրված նոր դեպքերի թիվը. դեպքերն ավելացել են 20-ով, առողջացել է 25 պացիենտ: Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում այս պահին 853 է, իսկ ապաքինվածների թիվը՝ 87: Արձանագրվել է մահվան 8 դեպք:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS