TOP նոր
» » » Քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք. Նիկոլ Փաշինյանը՝ Ապրիլի 24-ի միջոցառումների մասին (տեսանյութ)

Քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք. Նիկոլ Փաշինյանը՝ Ապրիլի 24-ի միջոցառումների մասին (տեսանյութ)

27-04-2020, 10:48 Դիտումներ: Հասարակություն, Տեսանյութ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
27 Ապրիլ 2020, 10:48 - NovostiNK
Քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք. Նիկոլ Փաշինյանը՝ Ապրիլի 24-ի միջոցառումների մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս տարվա Ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումներին եւ արարողություններին, որ տեղի ունեցան Ծիծեռնակաբերդում: Վարչապետի խոսքով՝ իրենք այդ օրն օգտագործեցին որպես նոր թեզից օգտվելու հնարավորություն, եւ առանց աղմուկ-աղաղակի, առանց ողբի, բայց շատ տեսանելի եւ զգայական ոգեկոչեցինք Ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Մենք ասում էինք, որ այս ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն, իսկ Ապրիլի 24-ին այս տեսական թեզը ամենավառ եւ ամենահիշարժան արտահայտումը գտավ: Մենք բոլորս կանգնած էինք մի շատ ծանր իրավիճակի առջեւ, երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը, միաժամանակ համաճարակը թեւածում էր Հայաստանում:

Մենք ծանր իրավիճակում էինք գտնվում՝ մտածելով, թե ինչպես կարելի է ՀՀ քաղաքացիներին, ընդհանրապես մարդկանց արգելել բարձրանալ Ծիծեռնակաբարդ. դա աներեւակայելի մի բան էր թվում: Մյուս կողմից ինչպես կարելի էր թույլ տալ՝ իմանալով, որ դրա հետեւանքով ոչ թե օրական կորոնավիրուսի մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր դեպք ենք ունենալու, եւ ընդհանրապես իրավիճակը վստահաբար դուրս էր գալու հսկողությունից: Հենց այստեղ էր, որ մենք որոշեցինք առաջնորդվել ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործելու թեզով: Մենք խնդիր դրեցինք, որ եթե այսպես է, ուրեմն պետք է ինչ-որ ձեւով մեր միտքը օգտագործելով՝ այնպես կազմակերպել մեր միջոցառումները, որ լինի նույնիսկ ավելի տեսանելի եւ ավելի հզոր մեր ազգային ուղերձների ընդգծման եւ փոխանցման առումով:

Մենք չգիտեինք՝ մեր մտահղացումը կստացվի, թե ոչ, կկարողանանք պարզերես լինել մեր հանրության, մեր ժողովրդի, Սփյուռքի առաջ, թե ոչ, բայց մենք առաջնորդվեցինք՝ ճգնաժամը որպես հնարավորություն թեզով:

Ի՞նչ տեղի ունեցավ. մենք մեր մասին, մեր պատմությունը պատմեցինք առանց աղմուկ-աղաղակի, մենք շատ ուժեղ, լսելի, տեսանելի ոգեկոչեցինք, բայց՝ առանց ողբի: Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից, եւ մեր այդ կերպարը համոզված եմ՝ բոլորիս շատ դուր եկավ, որովհետեւ մենք հասկացանք, որ ահա այսպիսի ազգ ենք, այսպիսի ժողովուրդ ենք: Շատերը սոցցանցերում հարց էին բարձրացնում, թե ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալ՝ արեւածաղիկ չրթելով, շատերը բարձրացնում էին հարցը, որ փողոցների երկայնքով գետնին թափված ծաղկի վաճառք է տեղի ունենում եւ այլն:

Մենք հիմա նայեցինք մեր մյուս կերպարին, այդ երկուսը համեմատեցինք եւ հարցեր բարձրացրինք: Ինքներս մեզ համար կարծում եմ՝ քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք՝ ինքներս մեր մասին պատմելու, ինքներս մեզ ներկայացնելու:

Իհարկե, եղան պրոթուրքական շրջանակների կողմից քննադատություններ, թե տեսեք՝ ուզում են արգելել զոհերի հիշատակը հարգել, ուզում են՝ մոռացության տալ Ապրիլի 24-ը: Այո՛, մենք ասում ենք, որ շատերն ազգային, ազգային ասելով՝ ժողովրդին թալանել են, վնասել են եւ դա արել են ազգային կարգախոսների ներքո: Ազգին մատուցած մի շարք ծառայություններ ծառայել են ժողովրդին՝ թալանելու համար:

Այս տարվա մեր ապրիլքսանչորսյան միջոցառումը, իհարկե, անթերի չէր, կատարյալ չէր, բայց շատ մոտ էր անթերի լինելուն»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS