TOP նոր
» » » Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին

Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին

13-05-2020, 12:07 Դիտումներ: Հասարակություն, Տեսանյութ
13 Մայիս 2020, 12:07 - NovostiNK
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու հակահամաճարակային կանոններին: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Ես այսօր փողոցում տեսնում եմ իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ կանգնած զրուցող մարդկանց, սա շատ մեծ խնդիր է, և մենք կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել: Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու, պետք է սովորենք ապրել զուգահեռ: Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության ճգնաժամ ստեղծել: Կոչ եմ անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին: Դրանցից երեքը լիարժեք հնարավորություն են ստեղծում չվարակվելու և չվարակելու՝ սոցիալական հեռավարության պահպանում, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը, չմաքրված սպասքից չօգտվելը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ամեն օր Հայաստանում արձանագրվում են կորոնավիրուսով վարակման հարյուրից ավելի նոր դեպքեր, եթե այդ տեմպը շարունակվի, դա կարող է նոր սահմանափակումների գնալու պատճառ դառնալ:

Հայաստանում մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, որը երկարաձգվել է մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS