TOP նոր
» » » «ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy

«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy

29-05-2020, 11:54 Դիտումներ: Հասարակություն, Տեսանյութ
29 Մայիս 2020, 11:54 - NovostiNK
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy

«Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին», - բրիտանական openDemocracy-ն այսպես է վերնագրել այսօր հրապարակած հետաքննական հոդվածը։

Խոսքն, ըստ այս աղբյուրի, Medmedia.am կայքի մասին է, որ գործարկվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որի ղեկավարը ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն է։

Medmedia-ն, ըստ հրապարակման, մի հակասական առողջապահական կայք է, որ տարածում է «աներևակայելի վտանգավոր» ապատեղեկատվություն կորոնավիրուսի մասին։ Կայքը ստեղծվել է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրով տրամադրված գումարով, որ շնորհվել է անցյալ տարի Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից: Ժողովրդավարության խթանմանն ուղղված այս գումարը տարեկան մինչև 50 հազար դոլար է։ Հրապարակման հեղինակները վերլուծել են, թե ժողովրդավարության խթանման շրջանակներում ինչ է հրապարակել Medmedia-ն:

«Ամենատարածված նյութը սխալ տեղեկատվություն էր ներկայացնում՝ պնդելով, որ դիահերձարաններից մեկը առաջարկել է 100 հազար դրամ (205 դոլար) մահացած հիվանդի հարազատներին՝ իրենց ստորագրության դիմաց մի փաստաթղթում, որում ասվում է, որ մահի պատճառ է հանդիսացել COVID-19-ը: Վերջերս հրապարակված այլ հոդվածներում COVID-19-ը ներկայացվել է որպես «կեղծ համավարակ», - նշված է հոդվածում:

Կայքում նաև հակապատվաստումային արշավ է. կան պնդումներ, որ այժմ մշակման փուլում գտնվող պատվաստանյութերը իրականում կենսաբանական զենք են։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասում է՝ վարակի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունը ամենաուղիղ ձևով խանգարում է վարակի տարածման կանխարգելմանը, մարդիկ սկսել են ուղղակի չհավատալ, որ կորոնավիրուսը գոյություն ունի:

«Երբ որ լրատվամիջոցը տարածում էր, որ մարդկանց սկսելու են չիպավորել կամ մարդկանց հարազատներից փորձում են գումար վերցնել, որպեսզի մահը կորոնավիրուսի անվան տակ գրանցեն, սկզբում ես մտածում էի, որ մարդիկ դրան լուրջ չեն վերաբերվում, բայց նմանատիպ լուրերի պատճառով, մարդիկ սկսել են հավատալ այդ լուրերին: Դա լուրջ խանգարում է համակարգի աշխատանքին, քանի որ մարդիկ սկսել են չհավատալ վիրուսի գոյությանը, և իրենց վարքագծում թույլ են տալիս քայլեր, որը մեծ հաշվով կարող է նաև տարածման պատճառներից մեկը լինել», - ասաց Նիկողոսյանը:

Հետաքննության հեղինակը նաև նկատել է՝ կայքում պոպուլյար են ֆեյսբուքյան գրառումները և դրանք առողջապահական կայքի հավակնությամբ լրատվամիջոցով շատ ավելի մեծ ուշադրության են արժանացել, քան եթե մնային միայն սոցցանցում։

Ապատեղեկատվության հարցերով փորձագետ Կլեր Ուորդլը openDemocracy-ի հրապարակման մեջ ընդգծել է. «Ոչ մի արդարացում չկա պրոֆեսիոնալ «լրատվական կայքի» համար, որ նա նման տեսակի տեսություններ է առաջ մղում […] Ավելի հավանական է, որ մարդիկ կհավատան դրան և ապա կիսվեն ուրիշների հետ, քանի որ նրանք կհավատային, որ այն ստուգվել է «պաշտոնական աղբյուրի» կողմից»:

Medmedia-ի հիմնադիրը, ըստ այս հրապարակման, անցյալ տարի էլ հիմնել է Հայկական առողջապահության ազգային խորհուրդը, որ հակապատվաստումային արշավ էր իրականացնում այդ անգամ էլ պապիլոմավիրուսի պատվաստանյութի դեմ, նույնպես ֆինանսավորում է ստացել այս անգամ էլ Եվրամիության մի նախագծից։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը openDemocracy-ին ասել է, որ գրեթե 10 հազար եվրո մեկ այլ ՀԿ-ի կողմից, այսպես ասած, «ենթաշնորհվել» է երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը «Ազատությանը» փոխանցեց, որ ասոցիացիային տրամադրած դրամաշնորհը նախատեսված էր մի նախագծի համար, որը կբարձրացնի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:



Աղբյուրը՝ Azatutyun

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS