TOP նոր
» » » Կառավարությունը մինչեւ 2 ամիս հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկումը

Կառավարությունը մինչեւ 2 ամիս հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկումը

3-09-2020, 11:22 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
3 Սեպտեմբեր 2020, 11:22 - NovostiNK
Կառավարությունը մինչեւ 2 ամիս հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկումը


Այսօր ԱԺ-ում մեկնարկել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում ներառված է ավելի քան 24 հարց։ Օրակարգի առաջին հարցը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն է։ Այս օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Կառավարությունը, որի հիմնական զեկուցողն է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Ավանեսյանը հայտնեց, որ նախագծի հետ կապված լրացուցիչ աշխատանքների կարիք կա, որից հետո խնդրեց այն ներառել մյուս նիստի օրակարգում։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, հեղինակը կարող է օրենքի իր նախագիծը հետաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով, ուստի այն հետաձգվեց մինչեւ 2 ամսով։

Նշենք, որ, ըստ այս օրենքի նախագծի, առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում։ Առաջարկվում է նաեւ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն։

Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով համապատասխան դրույթներ են նախատեսվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS