TOP նոր
» » » Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)

Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)

3-09-2020, 11:55 Դիտումներ: Հասարակություն, Տեսանյութ
3 Սեպտեմբեր 2020, 11:55 - NovostiNK
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)


Կառավարության դիմաց կրկին հավաքվել են Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները: Նրանք պահանջում են կառավարությունից տալ հստակ պատասխան՝ երբ կբացվեն սահմանները:

«Եղբայրը հարազատ չի համարվում, ծնողդ, որ քաղաքացիություն չունի, մնացել ա էնտեղ, հաշվի չեն առնում, չգիտեմ՝ ինչ են հաշվի առնում: Մեր գործը էնտեղ ա, չենք կարողանում աշխատենք, վարկերը փակենք, սև ցուցակ ենք ընկնում, քաղաքական բողոք չունենք, ուզում ենք սահմանները բացվեն: Նույն պահանջով էլի խմբեր են եկել կառավարություն դիմաց, բայց լուծում չկա, արդեն հույսներս կտրել ենք», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Քաղաքացին նշեց, որ արտակարգ դրության ավարտից հետո էլ հույս չունեն՝ սահմանները կբացվեն, և հարցը կկարգավորվի:

«Ոչ մի պատասխան չեն տալիս, գոնե հստակ ասեն՝ բացվելու են սահմանները, թե չէ, մենք էլ մեր գլխի ճարը տեսնենք: Այստեղ անհնար է ապրել», - նշեց ակցիայի մասնակիցը:

Ակցիայի մասնակիցները լրագրողներն նաև հայտնեցին, որ սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական բնույթ են ունենալու, մինչև հարցին լուծում տրվի:

«Վեց ամիս ա եկել եմ, տղայիս ամուսնացնելու, հետո ճանապարհները փակեցին, էլ չեմ կարողանում գնալ երեխեքիս մոտ, տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք մի ելք գտնենք, իմ տարիքի կինը աշխատանք չի գտնում, ուր գնում եմ՝ ասում են 18-30 տարեկան աշխատակիցներ են պետք: 30 հազար թոշակ եմ ստանում, չգիտեմ՝ վարկերը մուծեմ, թե՝ հոսանք», - ասաց մասնակից կինը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS