TOP նոր
» » » Անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հարցը գտնվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում. Դեսպանություն

Անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հարցը գտնվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում. Դեսպանություն

2-12-2020, 12:11 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
2 Դեկտեմբեր 2020, 12:11 - NovostiNK
Անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հարցը գտնվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում. Դեսպանություն


Հայաստանում Ռուսաստանի դեսպանաթյունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ:

«Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ: Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը», - ասված է դեսպանության հայտարարության մեջ:

Դեսպանությունը հիշեցնում է, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS