TOP նոր
» » » Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել․ «Հայփոստ»

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել․ «Հայփոստ»

11-01-2021, 09:21 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
11 Հունվար 2021, 09:21 - NovostiNK
Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել․ «Հայփոստ»


«Հայփոստ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, օրերս «Հայփոստ» ընկերությունն ահազանգեր է ստացել առ այն, որ որոշ անհայտ անձինք, կապ հաստատելով հայկական տիրույթում գործող հայտարարությունների կայքում հայտարարություններ տեղադրած որոշ օգտատերերի հետ, նրանց «Հայփոստի» անունից տրամադրել են հղում, որի միջոցով պետք է իբրև թե գումարի փոխանցում կատարվի:

Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն չի մատուցում նմանատիպ ծառայություն, և տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:

Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը:

Հորդորում ենք բոլորին նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել և դիմել իրավապահ մարմիններին»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS