TOP նոր
» » » Պատերազմում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է

Պատերազմում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է

12-01-2021, 10:29 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
12 Հունվար 2021, 10:29 - NovostiNK
Պատերազմում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է


Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նշվում է, որ 2020 թ․ հունվարից մինչ օրս պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։

Հիշեցնենք, որ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում։

Շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար կարող է դիմել իր նախընտրած կազմակերպությանը՝ անհրաժեշտ պրոթեզը ստանալու համար։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS