TOP նոր
» » » Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ տեղահանված արցախցիների և պատերազմում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց համար

Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ տեղահանված արցախցիների և պատերազմում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց համար

14-01-2021, 11:40 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
14 Հունվար 2021, 11:40 - NovostiNK
Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ տեղահանված արցախցիների և պատերազմում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց համար


Արդշինբանկը մեկնարկել է Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ Արցախի հանրապետությունից տեղահանված և պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած երիտասարդների համար:

Ծրագրի շրջանակում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալու բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, իսկ եռամսյա ծրագրի ավարտից հետո գնահատման դրական արդյունքների դեպքում համալրել այդ պահին առկա թափուր աշխատատեղը:

Արդշինբանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ պատերազմից տուժած մեր հայրենակցիներին աջակցելու համար և սոցիալ-տնտեսական վերափոխումների պայմաններում խիստ կարևորում է երիտասարդների անհատական, սոցիալական ու կրթական աճը և պատրաստ է աջակցելու կրթական և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, նրանց զբաղվածությունն ապահովելու գործում:

Նախաորակավորման ծրագրի պայմանների մանրամասներին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS