TOP նոր
» » » Հայկական ռոբոտը «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում է

Հայկական ռոբոտը «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում է

22-01-2021, 10:42 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
22 Հունվար 2021, 10:42 - NovostiNK
Հայկական ռոբոտը «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում է


Հայկական «Expper Technologies» ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է «Golden Kitty Award 2020» տարվա լավագույն պրոդուկտների ցանկում: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Ռոբին ռոբոտը լավագույն պրոդուկտների ցանկում է ներառվել, ի թիվս հանրահայտ Apple MacBook Pro, Iphone, PlayStation 5 և այլ պրոդուկտների»,– ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։

Նա հորդորել է քվեարկել հայկական պրոդուկտի օգտին, որի արդյունքում այն կարժանանա «Golden Kitty Award 2020» մրցանակին։

2020 թվականին Ռոբինն արժանացել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դրամաշնորհին, իսկ այն ստեղծած ընկերությունը` «Վիրտուալ կամուրջ» նախագծի շրջանակում ճանաչվել հաղթող ընկերություն։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS