TOP նոր
» » » Գեղարքունիքի մարզի որոշ գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքներ խախտված են

Գեղարքունիքի մարզի որոշ գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքներ խախտված են

27-01-2021, 08:08 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
27 Հունվար 2021, 08:08 - NovostiNK
Գեղարքունիքի մարզի որոշ գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքներ խախտված են


ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում արխիվային փաստաթղթեր է հրապարակել և հայտնել, որ Գեղարքունիքի մարզ իր վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:

«Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ գյուղեր ՀՀ ՄԻՊ աշխատակազմի այցերը, համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատել են, որ այս տարածաշրջանի գյուղերի բնակիչները տարիներ ի վեր զբաղվել են գյուղատնտեսությամբ ու մասնավորապես՝ հիմնականում անասնապահությամբ:

Այդ կերպ հոգացել են ընտանիքի կարիքերը, իսկ հիմա վտանգված են բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու մի շարք այլ իրավունքներ։

Ըստ գյուղացիների՝ դժվարություններ են առաջ գալու հատկապես գարնանից սկսած: Վտանգները նրանում են, որ տարիների սովորության պատճառով մեծ է հնարավորությունը, որ եղջերավոր կենդանիները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կողմ ու վերադարձնելու հնարավորություն չեն ունենա: Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել:

Նրանք բարձրացրել են նաև կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման հարցեր:

Այս հատվածում պատմականորեն մշտապես մեծ է եղել Մեծ և Փոքր Ալ լճերի կամ Ալլագյոլերի (գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում), ինչպես նաև դեպի այդ լճեր ընկած արոտավայրերի նշանակությունը:

Մասնավորապես, գարնանից սկսած խոշոր եղջերավոր կենդանիներին գյուղացիները տարիներ շարունակ արածացրել են այդ թվում Վարդենիսից ու այդ գյուղերից դեպի Ալ լճեր ընկած արոտավայրերում: Դրանից բացի, այդ տարածքների խոտհարքներն ապահովել են Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանների գյուղերի անասնապահության համար նախատեսված խոտի զգալի մասը:

Ալ լճերի պատկանելիության, օգտագործման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճերը քննող հանձնաժողովի կողմից քննվել են Անդրկովկասյան դաշնության կազմավորումից հետո՝ 1923թ. սկսած, այդ թվում` 1925 ու 1927 թվականներին:

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այդ տարածքների, այդ թվում՝ արոտավայրերի հարցը Ադրբեջանական իր օգտին հիմնավորում էր Քրդստանի գավառի քոչվորների` այդ տարածքներից օգտվելու անհրաժեշտությամբ:

Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում, Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանային խնդիրներին առնչվող հարցերի թվում քննարկվեց նաև արոտավայրի հարցը, ուր որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քրդստանի գավառին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած արխիվային փաստաթղթերից մեկը [որը հրապարակում եմ] վկայում է, որ դրանից հետո 1930 թ. նոյեմբերի 12-ին ՀՍԽՀ ԿԳԿ-ին ուղղված գրությունում հանրապետության Հողժողկոմատը բողոք է ուղարկում այն մասին, որ նշված տարածքը «յուր դիրքով, ջրային պայմաններով և այլն միանգամայն կտրված է Խ. Ադրբեջանի սահմանակից բոլոր շրջաններից (Քրդստան) և Բասարգեչարի շրջանի շարունակությունն ու անբաժան մասն է կազմում: Նրա ռացիոնալ օգտագործումը (խոտհարքներ ու ջրեր) կապված է Բասարգեչարի շրջանի գյուղերի հետ»:

Ուստի, առաջարկվում էր Անդրկենգործկոմին միջնորդել հարցը լրացուցիչ քննել:

Ընդ որում, հետաքրքիր է, որ 1920-ական թվականների սկզբների քարտեզներում Ալ լճերը Խորհրդային Հայաստայի անբաժան մասն են կազմում (առանձնացնում եմ նշումով): Օրինակ՝ այս հաղորդմամբ հրապարակում եմ 1924 և 1926 թվականներ, որտեղ պարզ երևում է լճերի ՀՍԽՀ մաս կազմելը (1926թ. քարտեզը հրապարակվել է Մեծ խորհրդային հանրագիտարանում):

Այս տարածքների օգտագործման հարցերը մշտապես կապված են եղել Խորհրդային Հայաստանի այդ տարածաշրջանների բնակիչների իրավունքների ու առաջին հերթին տնտեսական, սեփականության, ընտանիքի ապրուստը հոգալու, ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքների հետ:

Գեղարքունիքի մարզի նշված գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակության այցերի ընթացքում գյուղացիները նշել են, որ իրենց նույն իրավունքների հետ կախված խնդիրները առաջ են եկել նաև հիմա:

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացն ուղղակիորեն կապված են բնակիչների իրավունքների հետ ու լուծումները պետք է հիմնված լինել մասնագիտական մոտեցումների, տեղում ուսումնասիրությունների, հանձնաժողովային աշխատանքների վրա: Միայն այդ կերպ հնարավոր կլինի նպաստել մարդկանց իրավունքների երաշխավորմանը»,- ասված է Թաթոյանի գրառման մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS