TOP նոր
» » » Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Վահագն Չախալյանը ազատ է արձակվել

Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Վահագն Չախալյանը ազատ է արձակվել

30-01-2021, 12:31 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
30 Հունվար 2021, 12:31 - NovostiNK
Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Վահագն Չախալյանը ազատ է արձակվել


Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին երեկ՝ հունվարի 29-ին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։ Այս մասին հայտնեց Իսրայել Հակոբկոխյանի պաշտպան Գոռ Սաղոյանը:

«Իսրայել Հակոբկոխյանը չի ընդունում իրեն առաջսդրված մեղադրանքը, իրականության հետ աղերս ունի միայն այն, որ նա մասնակցել է հանրահավաքին: Նրա գործով դատական նիստը մեկնարկել է նախօրեին, սակայն ընդմիջվել է: Շարունակվելու է այսօր՝ ժամը 20:00-ին»,- նշեց Գոռ Սաղոյանը:

Վահագն Չախալյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ կալանավորության միջնորդությունը մերժել է:

«Պարոն Չախալյանն ազատ է արձակվել դատարանի կողմից՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով»,- ասաց Վահագն Չախալյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:

Գործով մյուս մեղադրվողների խափանման միջոցը որոշելու համար այսօր դատական նիստեր են նշանակված:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS