TOP նոր
» » » Կայացել է GovTech Launchpad սփյուռքի և Հայաստանի ստարտափների ծրագրի եզրափակիչ փուլը

Կայացել է GovTech Launchpad սփյուռքի և Հայաստանի ստարտափների ծրագրի եզրափակիչ փուլը

1-02-2021, 08:35 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Կայացել է GovTech Launchpad սփյուռքի և Հայաստանի ստարտափների ծրագրի եզրափակիչ փուլը


1 Փետրվար 2021, 08:35 - NovostiNK
Կայացել է GovTech Launchpad սփյուռքի և Հայաստանի ստարտափների ծրագրի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Intothe.tech, My Roomy և TeachSurfing ստարտափների թիմերը: Ժյուրիի կազմում են եղել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Embry Tech ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Սարգիս Կարապետյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարճեանը, Հայաստանի վերափոխման ռազմավարական թիմի ղեկավար Հակոբ Աբրահամյանը և Գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ծրագրի ղեկավար Մարգարիտա Բաղդասարյանը։

Գլխավոր հանձնակատարը հատուկ շնորհակալություն է հայտնել Impact Hub Yerevan և GIZ ընկերություններին ծրագիրը համատեղ իրականացնելու, ինչպես նաև մենթորներին և գրասենյակի թիմին ներդրած ջանքերի համար։ Ներկաներին վիդեոուղերձով ողջունել է նաև Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը:

Թիմերը ժյուրիին ներկայացրել են իրենց նորարար ծրագրերը, որոնք հեշտացնելու են հայրենադարձվելու որոշում կայացրած մեր հայրենակիցների ինտեգրման գործընթացը։ Հարցուպատասխանի փուլից հետո ժյուրին ընտրություն է կատարել:

Հաղթող է ճանաչվել TeachSurfing ընկերությունն իր ConnectArmenia-ArmeniaConnect ստարթափով, որի հետ և հետագայում համագործակցելու է մեր գրասենյակը։

Մյուս ստարտափները անակնկալներ են ստացել: My Rommy ստարթափի թիմը հնարավորություն կունենա հետագա ինքնուրույն զարգացման համար ստանալ Րաֆֆի Քասարճեանի մենթորությունները, իսկ Intothe.tech-ը իր ստարթափի նոր ներդրողներ գտնելու համար աջակցություն կստանա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS