TOP նոր
» » » Գորիսում տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր

Գորիսում տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր

3-02-2021, 11:00 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
3 Փետրվար 2021, 11:00 - NovostiNK
Գորիսում տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր


Գորիսի համայնքային ենթակայության հաստատություններում տեղադրվել են 130 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգեր։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գորիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, համայնքային ենթակայության թվով 5 շինություններում տեղադրվել են 130 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք տարեկան կապահովեն մոտ 170,000 կՎտժ էներգիայի արտադրություն։

Համակարգերի շահագործման արդյունքում կխնայվի 7,4 միլիոն ՀՀ դրամ։ Հաշվի առնելով, որ Գորիսում Արցախից տեղահանված շուրջ 3500 քաղաքացի է դեռևս բնակվում, խնայվող գումարները, կուղղվեն ընտանիքների որոշակի խնդիրների լուծման համար;

էներգախնայողության և «մաքուր էներգիայի» կիրառումը, համայնքում էներգախնայողության և «մաքուր էներգիայի» կիրառումը համարվում է գերակա առաջնայնություն՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը, երկրի էներգետիկ անվտանգության և տնտեսական մրցունակության մեծացմանը նպաստելու համար։

Գորիսում տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր


Գորիսում տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր


Գորիսում տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS