TOP նոր
» » » Վազգեն Մանուկյան. Տեր Կյուրեղը մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր

Վազգեն Մանուկյան. Տեր Կյուրեղը մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր

1-03-2021, 13:35 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Վազգեն Մանուկյան. Տեր Կյուրեղը մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր


1 Մարտ 2021, 13:35 - NovostiNK
Ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Տեր Կյուրեղ քահանայի մահվան կապակցությամբ.

«Մեծ ցավով տեղեկացա սարսափելի ավտովթարի հետևանքով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին:

Տեր Կյուրեղը Հայ եկեղեցու արժեքները կրող, մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր և մարմնավորում էր հայ հոգևորականի իրական կերպարը։
Նա իր առաքելությունն էր համարում մշտապես կանգնած լինել մեր պետականության հիմնասյուների՝ հայ մշակույթի, եկեղեցու, բանակի, ընտանիքի, հավատքի կողքին։

Խորին ցավակցություն եմ հայտնում արժանապատիվ Տեր հոր մահվան կապակցությամբ»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS