TOP նոր
» » » Արմավիրի մարզպետը և «Թումո»-ի ղեկավարը քննարկել են մարզում «Թումո-տուփ» և կենտրոն հիմնելու հարցը

Արմավիրի մարզպետը և «Թումո»-ի ղեկավարը քննարկել են մարզում «Թումո-տուփ» և կենտրոն հիմնելու հարցը

4-03-2021, 08:58 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
4 Մարտ 2021, 08:58 - NovostiNK
Արմավիրի մարզպետը և «Թումո»-ի ղեկավարը քննարկել են մարզում «Թումո-տուփ» և կենտրոն հիմնելու հարցը


Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը քննարկել են մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագիրը և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Արմավիրի մարզում կենտրոնի կրթական ծրագրերի ներդրմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագրին և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում:

Արմավիրի մարզպետն ու «Թումո»-ի ղեկավարն ընդգծել են մարզի պատանիների շրջանում Թումոյի կրթական ծրագրերի հասանելիության կարևորությունն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացման պատրաստակամությունը: Այցի շրջանակում մարզպետը եղել է նաև PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS