TOP նոր
» » » Երեւանցիները դեմ են AstraZeneneca-ով պատվաստվելուն

Երեւանցիները դեմ են AstraZeneneca-ով պատվաստվելուն

2-05-2021, 08:57 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
2 Մայիս 2021, 08:57 - NovostiNK
Երեւանցիները դեմ են AstraZeneneca-ով պատվաստվելուն


Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։
Չնայած կառավարության անդամները հայտարարել են, թե պատվաստվել են AstraZeneneca-ով եւ քաղաքացիներին հորդորում շտապել պատվաստվել, այնուամենայնիվ Երևանում AstraZeneneca-ով պատվաստվելու ցանկություն ունեցողները քիչ են։

«Փաստինֆո»-ն փոքրիկ հարցախույզ է անցկացրել Երևանի կենտրոնում, պարզելու՝ պատրաստ են արդյոք մեր համաքաղաքացիները պատվաստվել և եթե այո՝ ապա որ պատվաստանյութն են նախընտրում։

Հարցվածների մի մասը պատրաստ է պատվաստվել, որոշները կտրականապես դեմ են, մյուսներն էլ նախընտրում են սպասել։

Եթե պատվաստումները մի օր պարտադիր դառնան, ապա այդ դեպքում քաղաքացիները կպատվաստվեն, սակայն միայն ռուսական SputnikV-ով։

Հիշեցնենք, որ Հայաստանը ձեռք է բերել AstraZeneca, Sputnik-V տեսակի պարարտանյութ, իսկ մյուս շաբաթ Հայաստան կհասնի նաեւ չինական պատվաստանյութը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS