TOP նոր
» » » Պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար

Պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար

2-05-2021, 12:15 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
2 Մայիս 2021, 12:15 - NovostiNK
Պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար


Պատվաստման գործընթացը հեշտացվել է։ Անկախ այն բանից, թե քաղաքացին որ պոլիկլինիկայում է գրանցված, կարող է դիմել պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել COVID-19 դեմ։

Այս մասին ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշել է, որ պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար:

«Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական խմբեր՝ շտապօգնության կահավորված մեքենաներ, որոնք կլինեն քաղաքի բանուկ հատվածներում և կհեշտացնեն պատվաստման գործընթացը»,- նշէլ է Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին պատվաստվել է մոտ 3000 քաղաքացի, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութում.


Աղբյուրը՝ Armradio

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS