TOP նոր
» » » «Օղորմի Տարոնի հորը, առաջ գարաժում ամեն ինչ կար». մոտ 250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել

«Օղորմի Տարոնի հորը, առաջ գարաժում ամեն ինչ կար». մոտ 250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել

12-05-2021, 08:52 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
«Օղորմի Տարոնի հորը, առաջ գարաժում ամեն ինչ կար». մոտ 250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել


12 Մայիս 2021, 08:52 - NovostiNK
Մոտ 250 ավտոբուս այսօր աշխատանքի դուրս չի եկել. Երեւանում դա ահռելի թիվ է. մարդիկ կանգնած չգիտեն՝ ոնց գնան աշխատանքի, իսկ մենք էլ վառելիք չունենք, որ դուրս գանք աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջրվեժի ավտոպարկի ավտոբուսներից մեկի վարորդը:

Նշենք, որ այսօր ավտոբուսների եւ երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են, որ իրենց վառելիք չեն տրամադրում, որ դուրս գան աշխատանքի:

«Մենք ամեն օր աշխատանքից հետո լիցքավորում ենք ավտոբուսները, որ հաջորդ օրը դուրս գանք աշխատանքի, բայց 2 օր է, վառելիք չկա: Չեն ուզում աշխատենք, չենք աշխատի:

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ 3-4 տարի առաջ մեր պահեստում օձի ձու էլ կար, բոլոր պահեստամասերը լինքն էր. «Ողորմի Տարոն Մարգարյանի հորը: Էն ժամանակ կանեցում զուգարան էլ կար, հիմա չկա, գարշոկով ման ես գալիս: Փոխանակ առաջ գնանք, հետ ենք գնում: Առաջ «չկա» բառը չկար»:

Վարորդները նշեցին, որ պահեստամասերի խնդիր էլ ունեն. «Նորմալ երկրներում ավտոբուսներն առանձին գծեր ունեն, իսկ մեզ մոտ խցանումների պատճառով ավտոբուսը իր մեկ պտույտը 45 րոպեի փոխարեն կատարում է 1 ժամ 40 րոպեում: Կանգառները զբաղված են, երկրորդ գիծ էլ կանգնում ես, նկարում են, տուգանում են:

Էս մեծ ավտոբուսը հոծ գիծը տրորում է, տուգանում են: Նիկոլը, որ եկավ, ասեց, վերացնելու ենք դա, բայց չի վերացել»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS