TOP նոր
» » » Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման համար դիմած քաղաքացիների

Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման համար դիմած քաղաքացիների

3-06-2021, 12:48 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
3 Հունիս 2021, 12:48 - NovostiNK
Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման համար դիմած քաղաքացիների


Հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկվող դիմումների քննարկման նիստը:

Նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կա՛մ նրա ծնողները, կա՛մ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:

Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունիսի 6-ը ներառյալ [email protected] էլ. փոստին ուղարկել մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, կրթական աստիճանը, որում սովորելու համար դիմել եք, իսկ եթե մասնակիցը դիմորդը չէ, նաև նշել դիմորդի անունը, ազգանունը, որի փոխարեն մասնակցում եք):

Նախարարությունից նշում են, որ բակալավրի կրթական աստիճանի համար պետք է նախարարություն ներկայանալ 2021 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 14:30-ին, մագիստրատուրայի համար՝ ժամը 15:00-ին, իսկ ասպիրանտուրայի համար՝ ժամը 15:30-ին:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS