TOP նոր
» » » Երասխի համայնքապետի առողջական վիճակը լավ է. Բժիշկների վերահսկողության տակ է գտնվում

Երասխի համայնքապետի առողջական վիճակը լավ է. Բժիշկների վերահսկողության տակ է գտնվում

22-07-2021, 10:53 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
22 Հուլիս 2021, 10:53 - NovostiNK
Երասխի համայնքապետի առողջական վիճակը լավ է. Բժիշկների վերահսկողության տակ է գտնվում


Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանի առողջական վիճակը լավ է։ Նա դեռ հիվանդանոցում է գտնվում՝ բժիշկների վերահսկողության տակ։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ համայնքապետի բարեկամից։

Երկու օր առաջ համայնքապետին վիրահատել էին, քանի որ մարմնի մեջ գնդակ կար. «Վիրահատությունը նույնպես լավ է անցել։ Հանել են մեկ գնդակ և մեկ բեկոր»,-նշեց Ռադիկ Օղիկյանի բարեկամը։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, որն այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS