TOP նոր
» » » Հայաստանը ձեռք կբերի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր. հատկացվեց գրեթե 3,5 մլրդ դրամ

Հայաստանը ձեռք կբերի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր. հատկացվեց գրեթե 3,5 մլրդ դրամ

29-07-2021, 12:11 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
29 Հուլիս 2021, 12:11 - NovostiNK
Հայաստանը ձեռք կբերի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր. հատկացվեց գրեթե 3,5 մլրդ դրամ


Կառավարությունը 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրեց՝ չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութերի գնման համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):

«Հայաստանում պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է. արդեն 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճում են։ «Ուշադրություն եմ հրավիրում պատվաստման գործընթացի վրա, մենք պետք է արդյունավետ կերպով շարունակենք իրականացնել պատվաստանյութերի ձեռքբերումը: Մենք այս գործընթացում պետք է շատ ակտիվ համագործակցենք նաև մեր գործընկերների հետ՝ նաև փոխադարձ օգնության և աջակցության ավանդույթները շարունակենք պահպանել», - ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ Վրաստանի հետ բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ կա՝ պատվաստանյութերի փոխանակման առումով: «Ուզում եմ գոհունակությամբ նշել և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերել Հայաստանին: Այսինքն, երբ իրենք ունեն հնարավորություն պատվաստանյութ փոխանցել մեզ, այդ որոշումը կայացվում է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երբ Հայաստանը կունենա նման հնարավորություն, նմանատիպ փոխադարձ որոշում կկայացվի:

Իր հերթին Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Լիտվայի կառավարությունն էլ հաստատել է Հայաստանին 27 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերելու որոշումը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS