TOP նոր
» » » Գնել Սանոսյանն ո՞վ է, սահման գիտի՞, պատերազմի ժամանակ 44 օր կորոնավիրուս էր. Հակոբ Ավետյան

Գնել Սանոսյանն ո՞վ է, սահման գիտի՞, պատերազմի ժամանակ 44 օր կորոնավիրուս էր. Հակոբ Ավետյան

16-09-2021, 10:27 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
16 Սեպտեմբեր 2021, 10:27 - NovostiNK
Գնել Սանոսյանն ո՞վ է, սահման գիտի՞, պատերազմի ժամանակ 44 օր կորոնավիրուս էր. Հակոբ Ավետյան


«Հանձնարարված է համայնքի ղեկավարին, տեղակալին, որոշ ակտիվիստների ձերբակալեն ու հարցն այդպես լուծվի։ Կառավարությունից որևէ արձագանք չկա 8000 բնակչի պահանջին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Հիշեցնենք, որ Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը: Բնակիչները ակցիա են անում ընդդեմ համայնքների խոշորացման ծրագրի, որով նախատեսվում է միավորել նաև Գեղամասար և Վարդենիս համայնքները:

«Բացարձակ չեն ուզում հաշվի առնել ժողովրդի կարծիքը։ Արյունահեղությո՞ւն են ուզում սարքել, ծեծելով, խփելով ձերբակալե՞ն, ինչպես արեցին Սյունիքում։ Ինչքան հերոս տղաներ կային, բոլորին կալանավորեցին։ Ի՞նչ է նպատակը։ Եթե նպատակն այն է, որ նորմալ մարդկանց կալանավորեն, ուրեմն մնացածն իզուր էլ ապրում են այստեղ, նշանակում է սահմանին անելու բան չունենք։

Ղեկավարությունը հաշվի չառնի սահմանում ի՞նչ է կատարվում։ Կրակոցներից հետո այն ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գալիս էր իմ գրասենյակի մոտ, ասում էի՝ բարձրանանք առաջ, ասում էր՝ շտապում եմ, պետք է հետ գնամ։ Այդ մարդն է սահմանից խոսո՞ւմ, ինքն ո՞վ է, սահման գիտի՞։ Պատերազմը սկսվեց՝ կորոնավիրուս բռնեց, ուրիշների մոտ եթե 14 օր էր տևում կորոնավիրուսը, իր մոտ 44 օր տևեց, պատերազմը վերջացավ, նոր երևաց։ Հիմա եկել է սահմանում հարց է լուծում։ Սահմանապահ ժողովրդին հաշի չեն առնում։ 18 գյուղի 8000 մարդն իրենց համար ի՞նչ է՝ շպրտեն այս կողմ, այն կողմ»,- ասաց Հ. Ավետյանը։

Նա նշեց, որ կառավարությունը մեկ նպատակ ունի՝ ցրել, ձերբակալել, ակտիվիստներին կալանավորել, կապ չունի՝ պատերազմի մասնակցի են, ինչ դերակատարում ունեն այդ համայքնում, եթե իրենց խանգարում է, իրենց թշնամին է։

«Ես մի բան հասկացա՝ եթե մի կառավարություն բացարձակ անտեսում է այս խնդիրը, կամ այս տարածքներն արդեն մերը չեն, մենք տեղյակ չենք, կամ այստեղ ապրելու բան չունենք, քոչենք, գնանք, տեսնենք այստեղ ինչ-որ մեկը կգա՞ ապրելու։ Ո՞վ իր ընտանիքին մեկ գիշեր կբերի Կութ»,- ասաց Հ. Ավետյանը։

Բնակիչները նշեցին, որ վախենալով են իրենց երեխաներին ուղարկում դպրոց։

«Թող այդ ցրողի երեխան գա, նստի դպրոցի բակում, մեր երեխաները դպրոց գնան։ Ամեն օր մեր երեխաները գնում են դպրոց, վախով սպասում ենք՝ կարող է սա վերջինը լինի։ Թող Փաշինյանի տղան գա այստեղ, պահակ նստի դպրոցում»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Հ. Ավետյանն ասաց, այսքան խոսում են, բայց էլի իրենք են առաջինը սահմանին հասնում, կանգնում սահմանին։

Նա դիմելով ակցիայի մասնակիցներին՝ առաջարկեց այսօր բացել ճանապարհը, քանի որ զինվորական հերթախող է և հաշվի առնելով անվտանգությունը՝ չխոչընդոտեն նրանց շարժին։

«Մենք հասկացանք, որ այստեղ մարդ մեռնի, կառավարությունը չի արձագանքելու։ Հիմա ճանապարհը բացենք, սպասենք արձագանքի, եթե չլինի, ավելի վատ է լինելու, իրենք ստպված կլինեն գալ այստեղ, այլապես կհամարենք, որ իրենց համար այս գյուղերի 8000 բնակիչն ընդհանրապես ցուցակից հանված են։

Վաղն էլ կսպասենք, արձագանք չլինելու դեպքում մի քանի տեղից ճանապարհ կփակենք, երկաթուղին, աշխարհը թող տեսնի, թե ինչպես է ապրում ժողովուրդը սահմանին»,- ասաց Հ. Ավետյանը։

Նա նշեց, որ իրենց համար ավելի հեշտ է թողել ու գնալը, բայց այստեղ տուն ունեն, շիրիմներ։ Համայնքը 44-օրյա պատերազմի ժամանակ 18 զոհ է ունեցել։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS