TOP նոր
» » » Թուրքերը լցված են, կարողա իրիկունը մտնեն մեր տները, երեխեքին գողանան տանեն․ Ծախեց էս հողերը, մենք դառնալու ենք ստրուկներ․ Գեղամասարի բնակիչ

Թուրքերը լցված են, կարողա իրիկունը մտնեն մեր տները, երեխեքին գողանան տանեն․ Ծախեց էս հողերը, մենք դառնալու ենք ստրուկներ․ Գեղամասարի բնակիչ

16-09-2021, 10:31 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
16 Սեպտեմբեր 2021, 10:31 - NovostiNK
Թուրքերը լցված են, կարողա իրիկունը մտնեն մեր տները, երեխեքին գողանան տանեն․ Ծախեց էս հողերը, մենք դառնալու ենք ստրուկներ․ Գեղամասարի բնակիչ


Գեղարքունիքի մարզում Գեղամասար համայնքի գյուղերի բնակիչները փակել են միջհամայնքային ճանապարհները։ Բնակիչները դեմ են կառավարության ծրագրին, որով նախատեսվոմ է Գեղամասարը միավորել Վարդենիսին։

Գեղամասարի 18 գյուղերի բնակիչները պնդում են, որ Նոր Վարչատարածքային բաժանման մասին օրենքով ստեղծվող Վարդենիս համայնքով կձևավորվի մի տեղական ինքնակառավարման մարմին, որն ավելի հնազանդ կլինի նոր իշխանություններին։ Որոշումը չհաշվարկված է և կարող է նոր անկայունության պատճառ դառնալ։

«Մեզ միայն մեր համայնքապետն է օգնում, ի՞նչ կառավարություն։ Պետպատվեր են հանել՝ ժողովրդի մեջ էլ կան հիվանդ, հաշմանդամ մարդիկ։ Նստած ընդեղ աթոռի կռիվ են անում, բա մեր ղեկավարն ի՞նչ անի։ 18 գյուղ է, ամեն մեկը մի կողմից օգնություն են ուզում՝ իր տունը ծախի տա՞»,- ասաց համայնքի բնակիչը։

Վերջինս պնդեց, չեն բացելու ճանապարհը, պատրաստ են անգամ մի քանի օր անցկացնել այս ճանապարհին։

«Թուրքերը հեն են, լցված են, կարողա իրիկունը մտնեն մեր տները, մեր երեխեքին գողանան տանեն։ Ծախեց էս հողերը, չեք տեսնում՝ Սյունիքում շլագբաում են դրել, վաղն էլ ստեղ է դնելու։ Մենք դառնալու ենք ստրուկներ»։

Բնակիչներն ասում են՝ արցախցիները պատերազմի ժամանակ Երևանում գոյատևում էին գիշերօթիկներում, դպրոցներում, Երևանում այլևս տեղ չկա նաև իրենց համար։

«Չենք ուզում միանանք Վարդենիսին, մենք մեր գյուղերում ենք, մենք մեր համայնքապետին չենք թողնում։ Սոված, ծարավ կմնանք՝ մենք կիմանանք։ Մենք իրենցից կախված չենք»։

Գեղամասարի համայնքապետն էլ նշեց՝ Վարդենիսի հետ բացարձակ խնդիր չունեն, իրենց եղբայրներն են, սակայն համայնքում սահմանային լուրջ խնդիրներ ունեն, միայն իրենք լավ գիտեն իրենց խնդիրները։

Բնակիչները պահանջում են, որ Գեղարքունիքի մարզպետը ժամանի և լսի ու հասկանա իրենց խնդիրները։


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS