TOP նոր
» » » Իշխանությունների լռությունը փողոց է դուրս բերել անտուն մնացած հադրութցիներին

Իշխանությունների լռությունը փողոց է դուրս բերել անտուն մնացած հադրութցիներին

17-09-2021, 14:09 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
17 Սեպտեմբեր 2021, 14:09 - NovostiNK
Իշխանությունների լռությունը փողոց է դուրս բերել անտուն մնացած հադրութցիներին


Վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած Արցախի բնակավայրերից տեղահանված բնակիչներից մի քանիսն այսօր կառավարության շենքի դիմաց են եկել՝ հյատնելու իրենց բողոքը։ Կառավարության շենքի դիմաց այսօր հիմնականում հադրութցիներ էին եկել։

Խաղաղ ակցիա իրականացնող անտուն մնացած արցախցիների դեմ մի քանի տասնյակ ոստիկան են կանգնեցրել, որոնք պահպանում են կառավարության մուտքի դուռը։

«Մենք երբ իմացել ենք, որ Հայաստանի ու Արցախի կառավարություններ ծրագրեր ունեն մեզ բնակարաններով ապահովելու համար, դիմել ենք, որ մեր կարծիքն էլ ներկայացնենք։ Բայց մեր հղած նամակներին երկու ամիս շարունակ պատասան չեկավ»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Նրա խոսքով, քանի ո ցավոք սրտի Արցախից տեղահվածներին շատ հայաստանցիներին լավ չեն վերաբերվում, ընտրությունների ընթացքում իրենք լռել են, որ չասեն՝ իրենց պրոբլեմներով եկել են, որ ընտրությունները խոչընոդոտեն։

Ընտրական գործընթացի ավարտից հետո դիմել են կառավարություն՝ ՝հացնելով, թե ինչո՞ւ չեն պատասխանում, խոստացել են, չպատասխանելու դեպքում իրենց նամակները հրապարակելու են։ Դրանից երեք օր հետ պատասխան են ստանում, սակայն, ինչպես իրենք են ասում, կապ չուներ իրենց նամակում հնչեցրած հարցերի հետ։

«Մենք այնքան էլ սիրով փողոց դուրս չենք գալիս, պարզ ասեմ, պարզապես իրենց լռությունից, պատասխան չտալուց ենք փողոց դուրս գալիս։ Հիմա մեր ասածն ի՞նչ է, մեր կարծիքն էլ հաշվի առեք»,-ասում է հադրութցի տղամարդը։

Նրա խոսքով, իշխանություններին շատ է հետաքրրքել նախատեսված շինարարության համար հատկացվող գումարները, նա նկատել է, որ շինարարության ժամանակ կոռուպցիա կա։ Բայց ինքն էլ առաջարկ ունի, գուցե ուզում է մի ֆերմա սարքի կամ այգի հիմնի, եկամուտով հետո տուն գնի կամ սարքի։

«Մենք առաջարկեցինք անհատական մոտեցում ցուցաբերեն, ենթադրենք X գումարով մի բնակարան են կառուցելու, կարող են դա բաժանել մի քանի ընտանիքի միջև։ Հադրութի ու Շուշիի բնակիչներին ցանկանում են Արցախում բնակեցնել։ Մենք դեմ չենք։ Բայց 30 տարիների ընթացքում շատ բնակարաններ են սարքել, բայց բնակեցնել չեն կարողացել, քանի որ տուն տալիս էին, բայց աշխատանք չէին տալիս»,-ասաց ակցիայի մասնակից Հայրիյանը՝ նշելով, որ մի քանի տարբերակներ են ներկայացրել կառավարություններին։

Ակցիայի մասնակիցների խոսքով, եթե բավարար պատասխան չստանան կառավարությունից, ապա դիմելու են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն՝ բարձրաձայնելու, որ արցախցին ունի այնպես ապրելու իրավունք, ինչպես աշխարհի մյուս բոլոր ժողովուրդները, միջազգային հանրությունն իրավունք չունի անտեսել մեր ապրելու իրավունքը։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS