TOP նոր
» » » Շվեդիան կրկին փակում է մուտքը ՀՀ քաղաքացիների համար

Շվեդիան կրկին փակում է մուտքը ՀՀ քաղաքացիների համար

19-09-2021, 12:00 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
19 Սեպտեմբեր 2021, 12:00 - NovostiNK
Շվեդիան կրկին փակում է մուտքը ՀՀ քաղաքացիների համար


Շվեդիայի կառավարությունը որոշել է կրկին փակել մուտքը Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ ՀՀ-ն, մի շարք այլ երկրների թվում, հանվել է համաճարակային տեսակետիեց անվտանգ երկրների ցանկից։ Արգելքը վերաբերում է նաև Ալբանիայի, Ադրբեջանի, Բրունեյի, Ճապոնիայի և Սերբիայի քաղաքացիներին։

Վերոնշյալ 6 երկրի համար մուտքը փակելու մասին հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարարությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 20-ին, հայտնում է SchengenVisaInfo.com-ը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստված անձինք շուտով կարող է ազատվեն մուտքի արգելքից, սակայն, առայժմ պաշտոնական հայտարարություն այդ մասին չի արվել։

Covid-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել:


Աղբյուրը՝ panarmenia

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS