TOP նոր
» » » Միայն երևանյան մամուլն է գրում, որ ընտրապայքարը ՔՊ-ական թեկնածուի և Առուշանյանի միջև է․ ՀԱԿ թեկնածու

Միայն երևանյան մամուլն է գրում, որ ընտրապայքարը ՔՊ-ական թեկնածուի և Առուշանյանի միջև է․ ՀԱԿ թեկնածու

17-10-2021, 13:53 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
17 Հոկտեմբեր 2021, 13:53 - NovostiNK
Միայն երևանյան մամուլն է գրում, որ ընտրապայքարը ՔՊ-ական թեկնածուի և Առուշանյանի միջև է․ ՀԱԿ թեկնածու


Քվեարկել ենք անվտանգ և միասնական Գորիսի օգտին: Այս մասին քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ թեկնածու Կարեն Լազարյանը:

Թեկնածուն քվեարկության գործընթացը գնահատեց նորմալ և նշեց, որ իրենց վստահված անձանց կողմից ընտրախախտման մասին որևէ հաղորդում չի եղել:

Նրա խոսքով՝ այսօր Գորիսեցին իրեն անվտանգ զգալ չի կարող.

«Բոլոր կողմերում կանգնած է թշնամին, ի՞նչպես կարող է անվտանգ զգալ:Անվտանգությունն ապահովելու համար պետք է համագործակցություն լինի կառավարության և ուժային կառույցների հետ, այլ տարբերակ չկա»,-ասաց Կարոն Լազարյանը:

Արձագանքելով դիտարկումներին, որ Գորիսում հիմնական պայքարը գնում է ՔՊ-ական թեկնածուի և Առուշ Առուշանյանի միջև՝ՀԱԿ թեկնածուն ասաց.

«Միայն երևանյանն մամուլն է նման հաղորդումների տալիս: Եթե երեք ուժ մասնակցում են, ինչպե՞ս կարող են երկուսով պայքարել, դա անհեթեթ խոսակցություն է»:


Աղբյուրը՝ pastinfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS