TOP նոր
» » » ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ

ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ

16-11-2021, 15:45 Դիտումներ: Հասարակություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ

16 Նոյեմբեր 2021, 15:45 - NovostiNK
Պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS