TOP նոր
» » » Պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի. Վարդան Ոսկանյան

Պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի. Վարդան Ոսկանյան

17-11-2021, 09:56 Դիտումներ: Հասարակություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի. Վարդան Ոսկանյան

17 Նոյեմբեր 2021, 09:56 - NovostiNK
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, ուզում ենք շարունակել խաղաղ ապրել փոթորկուն այս տարածաշրջանում գտնվող մեր նախնյաց սրբազան հողում, ապա պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի։

Գաղափարախոսությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, բժշկությունը, ամեն ինչ առանց բացառության պետք է կառուցվի և զարգանա միմիայն այս տրամաբանությամբ:

Միգուցե ականջահաճո չէ, բայց սա է այն դառը ճշմարտությունը, որը մենք վախենում ենք խոստովանել ինքներս մեզ՝ որպես ազգ, պետություն, հասարակություն, փորձելով երկարաձգել մեր գոյությունը քաղցր խաբկանքում։

Եթե հասկանանք և մեկընդմիշտ արձանագրենք այս իրողությունը, ապա դեռևս հնարավորություն կունենանք խաղաղ ու արժանապատիվ ապրելու և շարունակելու Արտաշես Մեծի բյուրեղացրած հայկական պետականության ծրագիրը, իսկ թե ոչ՝ Առաջավոր Ասիայի մշտակեզ արևի տակ մեր տեղը վաղ թե ուշ կզիջենք ավելի անխոնջ ազգերին ու պետություններին»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS