TOP նոր
» » » Ադրբեջանցի գերիներին վերադարձնելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են զինդատախազություն

Ադրբեջանցի գերիներին վերադարձնելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են զինդատախազություն

18-11-2021, 15:59 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
18 Նոյեմբեր 2021, 15:59 - NovostiNK
Ադրբեջանցի գերիներին վերադարձնելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են զինդատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ, դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS