TOP նոր
» » » Ողորմելիության հաղթարշավը շարունակվում է․ Ավետիք Իշխանյան

Ողորմելիության հաղթարշավը շարունակվում է․ Ավետիք Իշխանյան

26-11-2021, 08:40 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
26 Նոյեմբեր 2021, 08:40 - NovostiNK
Ողորմելիության հաղթարշավը շարունակվում է․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահը հայտնեց, որ Հայաստանի վարչապետ կոչեցյալը, Վրաստանի վարչապետին աղերսել է հանդիպում կազմակերպել իր հետ։ Այսօր էլ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն է հայտարարում, նույն ողորմելու հերթական աղաչանքն , այս անգամ Ռուսաստանին, միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։

Շշմելու է, թե ինչ աստիճան պետք է մարդ, էլ չեմ ասում երկրի ղեկավար, զերծ լինի տարրական ազգային և մարդկային արժանապատվությունից, որ խնդրի, աղաչի Թուրքիային , իրեն, այո՛ իրեն քաղցր աչքով նայի,թքած ունենալով երկրի, պետության վրա։ Վարչապետ կոչեցյալը, պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, մոռանալ անցյալը, հանուն իր և իր մերձավոր գռզոների հարստացմանը թուրքական կապիտալով։

Հատուկ տխմար «խաղաղասերների» համար․ Բազմիցս ասել և այժմ էլ կրկնում եմ, որ այո՛, որպես հարևան , թեկուզ, մեղմ ասած, ոչ բարեկամ պետություն, Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հնարավորինս բարելավի հարաբերությունները։ Բայց, ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS