TOP նոր
» » » «Մեղքը մերն է, որ «թասիբը չի եռում»՝ ջնջի-մաքրի նիկոլիզմը մեր երկրից»

«Մեղքը մերն է, որ «թասիբը չի եռում»՝ ջնջի-մաքրի նիկոլիզմը մեր երկրից»

27-12-2021, 09:55 Դիտումներ: Հասարակություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
«Մեղքը մերն է, որ «թասիբը չի եռում»՝ ջնջի-մաքրի նիկոլիզմը մեր երկրից»

27 Դեկտեմբեր 2021, 09:55 - NovostiNK
«Փաստինֆո»-ն գրում է.

«Նախօրեին, Փաշինյանի խառնափնթոր լայվի միտք բանին իբրև վաղօրոք ստացված հարցերին պատասխանելն էր, իսկ իրականում՝ ուղղակի իր հիմնական ասելիքն էր եկել ասելու՝ ուղղված թուրքադրբեջանական հարազատ եղբայրությանը։ Նա եկել էր ևս մեկ անգամ վստահեցնելու Ալիևին ու Էրդողանին, որ թեպետ ինքը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, սակայն իր համար կարևորը եղել և մնում է թուրքադրբեջանական շահը։ Տողատակում էլ հասկացնում էր՝ ես ձեզ, դուք՝ ինձ․․․

Ընդհանրապես, կարիք չկա անգամ լսելու աշխարհին որպես ՀՀ վարչապետ ներկայացող այս մարդուն, քանի որ նա ամեն անգամ գիտակցաբար վեր հանելով իր ենթագիտակցական բոլոր զազրելի շերտերը՝ ասում և հաստատում է, որ ինքը անհող անհայրենիք, պետության ու պետականության հարգը, արժեքը, կարևորությունը չհասկացող սպառողական հոգեբանությամբ, անթասիբ արարած է։

Ի դեպ, ոչ հեռու անցյալում, 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին այս նույն անթասիբը «անթասիբ» էր համարում Հայաստանի քաղաքացուն, ընդ որում, տարանջատելով Հայաստանը՝ Սփյուռքից, արցախցուն ու հայաստանցուն՝ սփյուռքահայից։ Ասում էր՝ «Այսօր պետք է մեր երկրում թասիբը եռար, Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք էր թասիբի կաթսա լինեին, Սփյուռքը թասիբի կաթսա է, Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում և այստեղ, իմ կարծիքով, մեծ դեր ունեն մեր կանայք, կանայք պետք է տղամարդկանց ասեն՝ այս իրավիճակում որևէ երկմտություն չի ներվելու»։ Պատերազմի օրերին էր, երբ զինկոմիսարիատներն այնքան լեցուն էին կամավորներով, որ տուն էին ուղարկում շատերին։

Բայց ինքն իրեն «մոդերատոր» անվանող ՀՀ վարչապետը միավորելու փոխարեն՝ հայությանը միմյանց դեմ էր տրամադրում, սփյուռքից մեծ հանգանակություններ ակնկալելով, իսկ հայաստանցիներից միտումնավոր դժգոհում էր, թե՝ «Հայաստանում թասիբը չի եռում․․․»

Իրականում թասիբի խնդիրը, 2018-ի ստի հեղափոխությունից և հատկապե՛ս փաշինյանական՝ կապիտուլյացիոն պարտությունից հետո անառարկելիորեն առկա է ողջ հայության մոտ։ Եթե թասիբ լիներ, լիներ համազգային արժանապատվության խտացում, անհնար էր, որ հանդուրժվեր Հայաստանի վարչապետի աթոռը բռնազավթած թրքամոլ- անթասիբը։

Իսկ այս պարագայում ո՛չ թուրքերն ու ադրբեջանցիները, ո՛չ էլ՝ արևմուտքն ու Ռուսաստանն են մեղավորը։

Մեղքը մերն է, որ «թասիբը չի եռում»՝ ջնջի-մաքրի նիկոլիզմը մեր երկրից»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS