TOP նոր
» » » ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

5-01-2022, 09:44 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
5 Հունվար 2022, 09:44 - NovostiNK
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS