TOP նոր
» » » Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Շորժայի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Շորժայի ուղղությամբ

8-01-2022, 15:11 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
8 Հունվար 2022, 15:11 - NovostiNK
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Շորժայի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ վկայակոչելով Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանի խոսքը։

Կրակը տևել է մոտ մեկ ժամ։

«Ադրբեջանցիները սկսեցին կրակել։ Չգիտեմ, թե ինչ տրամաչափի զենքով էին կրակում, բայց գիտեմ, որտեղից կարկ էր արձակվում, մեր գյուղից մոտ երեք կմ հեռու էր։ Մոտ մեկ ժամ տևեցին կրակոցները»,-ասել է Երանոսյանը։

Նրա խոսքով, կրակոցները լսվել են գյուղում։ Համայնքի ղեկավարի տվյալներով, հայկական կողմից տուժածներ չկան։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS