TOP նոր
» » » Անիի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Անիի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

11-01-2022, 09:45 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
11 Հունվար 2022, 09:45 - NovostiNK
Անիի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Հունվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Բաղրամյանի, Արթիկի, Աշոցքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Անիի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS