TOP նոր
» » » Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է

Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է

14-01-2022, 16:37 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
14 Հունվար 2022, 16:37 - NovostiNK
Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է

Հունվարի 14-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS