TOP նոր
» » » Հայաստանում եղանակի պատճառով արգելափակման մեջ է հայտնվել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացի

Հայաստանում եղանակի պատճառով արգելափակման մեջ է հայտնվել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացի

22-01-2022, 11:34 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
22 Հունվար 2022, 11:34 - NovostiNK
Հայաստանում եղանակի պատճառով արգելափակման մեջ է հայտնվել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացի

Հունվարի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Նախարարությունից մանրամասնում են, որ Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում, Տաթև գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում, Առինջ, Ջրվեժ գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Շիրակ գյուղերում, Քուչակ-Ծաղկաշեն, Գետափ-Մարտունի, Երևան-Մեղրի, Ամասիա-Ցողամարգ, Ապարան-Լուսագյուղ, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS