TOP նոր
» » » Այսօրվանից ուժի մեջ են մտնում ռեստորաններ, մարզասրահներ, գրադարաններ այցելելու սահմանափակումները

Այսօրվանից ուժի մեջ են մտնում ռեստորաններ, մարզասրահներ, գրադարաններ այցելելու սահմանափակումները

22-01-2022, 11:35 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
22 Հունվար 2022, 11:35 - NovostiNK
Այսօրվանից ուժի մեջ են մտնում ռեստորաններ, մարզասրահներ, գրադարաններ այցելելու սահմանափակումները

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով նախատեսված են սահմանափակումներ հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ մուտք գործելու վերաբերյալ։

Հրամանի համաձայն, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները այդ վայրեր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS