2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 848.4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2%-ով։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) 11 ամիսներին արտադրել է 1 մլրդ 679.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 31․6%-ով։
Ըստ վիճակագրության՝ 38.9%-ով նվազել է հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1.1 մլն կՎտ ժամ։ 2020 թվականի հունվար-նոյեմբերին հողմային էներգիայի արտադրությունը կազմել է 1.8 մլն կՎտ ժամ։
Ինչ վերաբերում է ՋԷԿ-երի արտադրությանը, ապա 2021 թվականի հունվար-նոյեմբերին այն ավելացել է 5.1%-ով և կազմել 3 մլրդ կՎտ ժամ, իսկ ՀԷԿ-երի արտադրությունը՝ 25.5%-ով և կազմել 2 085.4 մլն կՎտ ժամ։
2021թ-ի 11 ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 82.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.2 անգամ։

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33