TOP նոր
» » » Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

27-01-2022, 09:59 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
27 Հունվար 2022, 09:59 - NovostiNK
Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց է կացվելու Հոլոքոստի հիշողության շաբաթ, որը ներառելու է մի քանի միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։

Միջոցառումների շրջանակում է այցելություն Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան, Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Թալի Նեյթսի դասախոսությունը «Երկրորդ սերնդի ճանապարհորդություն՝ Շինդլերի ցուցակից մինչև Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն» վերնագրով (հունվարի 29):

Փետրվարի 2-ին կկայանա միջոցառում՝ նվիրված Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկող հայ երախտավորներին, հանդիպում՝ Յադ Վաշեմի կողմից երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհի Աննա Խաչատրյանի հետ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS